Ուղղությունը՝ հյուսիս

Գարնան առաջին օրն ինձ համար խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն եմ ծնվել ու օրն ավելի խորհրդանշական դարձավ մեր ճամփորդությամբ: Մի քանի ամիս առաջ նույն նախագծով ու գրեթե նույն խմբով ճամփորդում էինք Հայաստանի հարավում, իսկ այս անգամ ուղղությունը դեպի հյուսիս էր:
Մեր երթուղին ընդգրկում էր երկու մարզ` Արագածոտնի և Լոռու։ Ճամփորդությունը հագեցած էր մի քանի կանգառներով, որոնք կփորձեմ ներկայացնել: Աշխարհագրական առումով հանրապետության հյուսիսի գետերը պատկանում են Կուրի ավազանին: Ողջ երթուղու ընթացքում մեզ ուղեկցում էր Դեբեդ գետն իր տարբեր վտակներով: Գետը տեղ-տեղ հորդ էր, արագահոս, տեղ-տեղ էլ կարծես կորում էր քարերի արանքում: Դեբեդի հունով հասանք Ալավերդի քաղաք: Այն հանքարդյունաբերական, երկաթուղային քաղաք է, որ գտնվում է Սանահինի սարահարթում:1934 թվականից Ալավերդի քաղաքում դրվել են հանքարդյունաբերության հիմքերը, որը շարունակվում է մինչև օրս: Քաղաքը գտնվում է զբոսաշրջային կապեր ունեցող ճանապարհների խաչմերուկում: Երևանից Թիֆլիս գնացող ճանապարհն այստեղով է անցնում: Ճանապարհը դեռ բարեկարգ չէ, մեր ճամփորդության ընթացքում շինարարություն էր ընթանում: Սարերի խորքից ծխացող պղնձաձուլարանի ծուխը, կիսաքանդ տներն ու լքված գործարաններն էին արդեն մեր ճանապահի մյուս մասի ուղեկիցը:Կանգնեցինք Ախթալայում:Քաղաքը գտնվում է սարերի մեջ՝ Դեբեդի ձախ ափին՝ Ախթալա վտակի վրա: Երբ գնում էինք դեպի ֆաբրիկա, անցանք չորս-հինգ ոլորան ու հասանք ամենավերևում գտնվող Ախթալայի ֆաբիկային: Ֆաբիկան քաղաքի հիմանական աշխատատեղն է: Գործարանի աշխատանքը ինձ շատ հետաքրքրեց:Մենք եղանք լաբորատորիայում, տեսանք ինչպես են որոշում քարի մեջ հանքաքարի ու պոչանքի հարաբերակցությունը: Հետաքրքիր էր խտանյութի ստացման պրոցեսը: Իմացանք նաև, որ ողջ արտադրանք արտահանվում է Շվեցարիա:
Դեբեդի վտակ Շնողի ափին է գտնվում Շնող գյուղը: Գյուղի մասին կյանքում չէի լսել: Բայց այսպիսի գյուղերի մասին պետք է լսել այնտեղ լինել: Սարի գլխին գտնվող փոքր գյուղ, որտեղ ամենաշատը սիրեցի պոզը, ինչպես գյուղացիներն էին ասում: Հենց հարմար պահ էր լինում, փախնում գնում էինք պոզ, նստում քարին, որտեղից բացվում էր մի հիասքանչ տեսարան՝ դիմացը Ճոճկան քաղաքն է, ներքևում Դեբետն է հոսում,երևում է նաև երկաթգիծը: Հայաստանը յուրահատուկ երկիր է, այնպիսի վայրեր կան մեր երկրում, որ պետք է անպայման այցելել: Չնայած նրան, որ Թեղուտի հանքը գտնվում է գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որ այնտեղից եկող ծծմբային փոշին բնակիչների անհանգստության պատճառ են դարձել, որ Շնող գետը պոչանքով լցված ջուր էր միայն, միևնույն է դեռ ուշ չէ Շնողը էկոգյուղ դարձնել: Ամբողջ աշխարհում էկոգյուղերը մեծ տարածում են գտել:
Ճամփորդության մասին այնքան բան կարող եմ պատմել: Բայց վախենում եմ մի բան բաց թողել: Վերջում անպայման ուզում եմ ասել, որ շատ հետքրքիր էր ծննդյան 16-րդ տարեդարձս այսպիսի միջավայրում անցկացնելը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s