Դանիել Իոաննիսյանի այցը կրթահամալիր

Մարտի 14-ի առավոտը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորական չեր։Մենք հետաքրքիր հանդիպում ունեցանք Դանիել Իոաննիսյանի հետ, ով հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիրը և ծրագրերի համակարգողը։Այս ՀԿ-ի առաքելությունն է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում։«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից էլ հիմնադրվել է «Սուտ.ամ» (Sut.am) կայքը, որը փաստերի ստուգմամբ զբաղվող անկախ զանգվածային լրատվության միջոց է և իր ոլորտում հանդիսանում է առաջատարը Հայաստանում։
Հանդիպման ընթացքում մենք խոսեցինք Դրամաշնորհային ծրագրերի (Գրանտների) և Հայսատնի Հանրապետության կառավարության արտերկյա գրանտների ստացման մասին։Քննարկեցինք, թե արդյոք դրանք ճիշտ նպատակին են օգտագործվում։Գրանտների հիմնական դոնորները Երոպական Միությունն է և նրա անդամ երկրները։Սրանց մասին ավելի շատ տեղեկություն կարող եք ստանալ uicarmenia.org կայքում տեղադրված անիմացիոն տեսահոլովակներից։Այսպիսի հանդիպումները ինձ համար կարևոր են, նոր ծանոթություն է,ինֆորմացիա այլ աղբյուրից։ Հասարակագիտական ստուգատեսի ընթացքում արդեն երրորդ հանդիպումն էր որ մասնակցում էի ու գնահատելով կարող եմ ասել,որ արդյունավետ հանդիպումներ էին.մեկը մյուսից տարբեր մարդիկ,տարբեր թեմաներ,բայց նույն հասարակության մասին։
Հետաքրքիր է տեսնել ու շփվել այն մարդկանց հետ,ովքեր այսօր ստեղծում են համացանցային ինֆորմացիան,տարածում,հաստատում կամ ժխտում են։

Leave a comment