Հեռավար-առցանց ուսուցում. աշխատանքային օրերի կազմակերպման արդյունավետ միջո՞ց, թե՞ ժամանակի անտեղի վատնում

Ուսումը մեր կյանքում անհրաժեշտություն է և դրա կազմակերպումը մեր կյանքում կրում է պարբերական բնույթ: Կապ չունի, այն կազմակերպված է հեռավար, թե առցանց, թե այլ կերպ։ Հետևելով վերջին դեպքերին, կարող եմ ասել, որ մարդկանց շփումը պակասեցնելու արդյունավետ միջոցներից մեկը կրթական հաստատությունների ժամանակավոր փակումն էր։ Բայց ինչ պետք է անեն մարդիկ, ովքեր ամեն օր հաճախում էին դպրոց, ԲՈՒՀ և իրենց կյանքը կապված էր դրանց հետ։ Իհարկե տանից քիչ դուրս կգան, հաստատ շատերը չեն անի չհանձնարարված առաջադրանք իրենց կամքով, կամ չեն կարդա գիրք։ Պետք է մտնեն համացանց որպեսզի ինչ որ ձևով անցկացնեն իրենց ազատ ժամանակը։ Իսկ, եթե համացանցի կախվածության մեջ ներառվի նաև հանրակրթական ուսուցումը, շատերը նույնիսկ չեն էլ հասկանա, որ օգտագործելով համացանցը, արեցին իրենց այսօրվա առաջադրանքը, որը պետք է անեին դպրոցում։ Այս դարաշրջանի ամենակարևոր ու անբաժան առարկաները հեռախոսներն ու այլ կապի միջոցներն են, որոնց միջոցով կարելի է կազմակերպել ուսումը աշխարհի ցանկացաց կետից` բացակայելով դպրոցից։ Ցավոք, հեռավար աշխատանքի սիստեմը չեք գտնի Հայաստանյան բոլոր դպրոցներում։ Չնայած նրան, որ ես ինքս աշխատում եմ քիչ զբաղվել համացանցով և դեմ եմ վիրտուալ շփմանը, իմ կարծիքով ուսումնական աշխատանքը առցանց կառավարելը լավագույն միջոցներից է։ Միևնույն ժամանակ սովորողի հանգստի և ուսուցման համատեղումը։ Ի վերջո, եթե առցանց ուսուցումը չլիներ արդյունավետ, և լիներ ժամանակի անտեղի վատնում, ես այս նյութը կգրեի ոչ թե տանը, այլ դպրոցում։

Leave a comment